ՀԱԿ–ի պահանջած 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ժամանակ է ձգել, որ ՀՀԿ–ական պատգամավորները գան դահլիճ։
–Երբ ասացի՝ մեկ զգուշացումով ենք սկսելու, բոլորիդ դեմքին ժպիտ էր, հիմա տեսնո՞ւմ եք, որ իրոք խնդիր կա,–դիմելով իր կուսակիցներին՝ ասել է Գ. Սահակյանը։
Տեսնելով, որ այլևս հնարավոր չէ շարունակել «պաուզան», Գ. Սահակյանը ստիպված սկսել է օրակարգում ընդգրկված հարցերը դնել քվեարկության։ Սկզբում քվեարկություններին ոչիշխանական ուժերը մասնակցել են, սակայն տեսնելով, որ քվորում ապահովելու համար ՀՀԿ–ն անհրաժեշտ 66 ձայնը չունի, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը սկսել են չքվեարկել։ Այսպիսով, մի շարք հարցեր ՀՀԿ–ն չի կարողացել անցկացնել՝ ունենալով ընդամենը 63-64 ձայն։
Տեսնելով, որ արտահերթը տապալվում է, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շտապ 20 րոպե ընդմիջում է վերցրել։
Քառյակն ու ՕԵԿ–ն իրենց այս հաղթանակը տոնել են ծափահարություններով։
Նշենք, որ եթե դեմ կամ ձեռնպահ չի լինում, օրինագծերն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 66 կողմ ձայն։
Քառյակը տապալեց որոշումների ընդունումը. ՀՀԿ–ն 20 րոպե ընդմիջում վերցրեց

7or.am