Կարծիք

18.06.2014 01:42


Էդվարդ Անտինյան. ԳԱԼԻՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՀԸ ԵՎ ՄԻԱՍԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Էդվարդ Անտինյան. ԳԱԼԻՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՀԸ ԵՎ ՄԻԱՍԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

ԳԱԼԻՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՀԸ ԵՎ ՄԻԱՍԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Ակնհայտ է, որ «քառյակի» ներկայացրած 12 կետանոց պահանջների կատարումն ուղղակիորեն հարվածելու է իշխանությունների վերին էշելոնների կարկառուն ներկայացուցիչների անձնական շահերին: Դա է պատճառը, որ ի սկզբանե լավատեսորեն ու կառուցողական համագործակցության տրամադրված իշխանություններն օրեր անց հիշյալ պահանջները որակեցին պոպուլիստական, ավելին՝ հայտարարեցին, որ չեն կատարելու:

Հասարակական շրջանում ամենամեծ հնչեղություն ունեցող պարտադիր կուտակայինն արդեն կառավարությունը փորձում է օրենսդրորեն դարձնել պարտադրված:

Փաստորեն, ավարտվեց պարտադիր-պարտադրված բառախաղը, դրանով իսկ բացահայտելով նոր կառավարության հին խաղը Սերժ Սարգսյանի թելադրանքով:
Հիմա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչու էին ի սկզբանե իշխանությունները հորդորում «Դեմ եմ»-ին՝ չքաղաքականացնել իրենց շարժումը:

Իշխող քաղաքական ուժը, որն իր վրա է վերցրել երկրում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը, ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել պարտադիր կուտակայինի միջոցով երիտասարդներից գանձվող երկար ու էժան փողերից: Առավել քան ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունների հետ մութ գործարքների միջոցով հետապնդվում են անձնական շահեր, ինչի արդյունքում պատրաստ են ցակացած խարդավանքների, միայն, թե չհրաժարվեն իրենց բիզնես ծրագրից: Այդ դեպքում ինչպե՞ս չձևակերպես այս կարգի իշխանության հանդեպ քաղաքական պահահջ: Եթե չես գնում նման քայլի, ապա շարժումը շարունակություն չի ունենում, և, ուզես թե չուզես՝ դատապարտված է մարելու:

Ես չեմ խոսում, այն մասին, որ իշխանությունները ցանկացած շարժման մեջ կարող են իրենց պրովոկատորներին մտցնել: Եթե շաժումն առողջ է՝ ազնիվ նպատակներով առաջնորդվող, ապա ներդրված անձինք շատ արագ կբացահայտվեն ու դեն կնետվեն: Իսկ եթե ներդրվածներն այնքան ուժեղ լինեն, որ շարժումն իրենց ձեռքը վերցնեն, ապա շատ արագ կհամալրեն Բաղրամյան 26-ի երաժշտական գործիքների շարքը, քանի որ նման խաղերը գաղտնի չեն մնում. չէ՞ որ դհոլի ձայնը թաքցնել հնարավոր չէ:
Բարեբախտաբար «քառյակի» վերջին հանդիպմանը «Դեմ եմ»-ի ներկայացուցիչների մասնակցությունը շահագրգիռ քննարկումներին՝ վկայում է քաղաքացիական ու քաղաքական շարժումների համատեղ գործելու անհրաժեշության գիտակցումը: Ինչու եմ շեշտում հատկապես «քառյակին», երբ քաղաքականությամբ զբաղվող շատ ուժեր կան դաշտում՝ ուժեղ ու թույլ, ծախված ու անկաշառ։

Օտտո Ֆոն Բիսմարկի հայտնի խոսքերը հուշում են, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ուստի հաջողության հասնելու ու հաղթելու շանս ունենալու համար առաջին հերթին պետք է կարող ուժերի հետ կյանքի կոչես ծրագրերդ, որպեսզի հնարավոր լինի հասնել արդյունքի, և դրանք չմնան սոսկ գեղեցիկ խոսքեր:
Իհարկե, աշխարհահռչակ այլախոհ Վացլավ Հավելն այդ հարցում մի քայլ առաջ էր գնացել և իր սեփական հաղթական փորձով պնդում էր, որ՝ քաղաքականությունն անհնարինի արվեստ է, բայց դա արդեն պայքարի երկրորդ փուլն է, ու հնարավոր չէ քաղաքականության մեջ չլինելով, հասարակական շարժման հնարավորությունները չհամադրելով քաղաքական ուժերի հետ լուրջ արդյունքի հասնել, և կարողանալ անհնարինը հնարավոր դարձնելու ծրագիրը կյանքի կոչել:

Հիմա իրենց մերժողական քաղաքանության պատճառով իշխանությունները հստակ հայտարարում են, որ պահանջներ ներկայացնել այս կառավարությանը ու սպասել արդյունքի՝ անիմաստ է, քանի որ Սերժ Սարգսյանը հասկացնել տվեց, որ ոչինչ դեպի դրականը փոխել չի ցանկանում, ուստի քաղաքական ու քաղաքացիական շարժումները պետք է իրենց ջանքները համատեղեն ու պատրաստ լինեն հարմար պահին առաջնորդել հասարակական ընդվզումը՝ ամբողջական իշխանափոխության պահանջով:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202407898421300

Այս խորագրի վերջին նյութերը