Լրահոս

17.06.2014 15:05


Սլյունյաև. «Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ–ին իրատեսական հեռանկար է»

Սլյունյաև. «Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ–ին իրատեսական հեռանկար է»

Ադրբեջանը կարող է առաջիկայում անդամակցել ԵՏՄ–ին և Մաքսային միությանը։ Այս մասին «Ռուսական բիզնես թերթին» տված հարցազրույցում հայտարարել է տարածքային կառավարման նախարար Իգոր Սլյունյաևը։

«Եվրասիական տնտեսական միությունը ռազմավարական նախագիծ է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական տարածությունում։ Այդ պատճառով Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ–ին և Մաքսային միությանը իրատեսական հեռանկար է. ես չէի բացառի իրադարձությունների նման զարգացումը»,- ասել է Սլյունյաևը։ Նա նշել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի վաղեմի և վստահելի գործընկերը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը