Լրահոս

17.06.2014 14:16


Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նիստ է անցկացնելու՝ կապված կուտակայինի հետ

Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նիստ է անցկացնելու՝ կապված կուտակայինի հետ

Այսօր՝ 16:30–ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստ է անցկացվելու, որտեղ քննարկվելու են կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած նոր առաջարկները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ–ում տեղի էր ունեցել ոչիշխանական 4 ուժերի համատեղ նիստը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել էր, որ երեք քաղաքական ուժերը՝ ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» վերջնական դիրքորոշում հայտնել են Կառավարության առաջարկների հետ կապված, իսկ ԲՀԿ–ն իր որոշումը կկայացնի այսօր՝ խմբակցության նիստում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը