Աշխարհ

17.06.2014 13:30


Ադրբեջանը պահանջել է ՆԱՏՕ–ի ԽՎ–ից հեռացնել Հայաստանի պատվիրակությանը

Ադրբեջանը պահանջել է ՆԱՏՕ–ի ԽՎ–ից հեռացնել Հայաստանի պատվիրակությանը

«ԱՊԱ»–ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը պահանջել է հեռացնել Հայաստանի պատվիրակությանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից։ Այս մասին ասել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային նվիրված «Rose-Roth» 86-րդ սեմինարի շրջանակներում։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հանդես է եկել հետևյալ պահանջով. «ՆԱՏՕ-ն դադարեցրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այդ երկրին 2 տարով զրկելով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկելու իրավունքից։ Ինչո՞ւ ուրեմն, չնայած օկուպացիային, Հայաստանը դուրս չի հանվում այս կառույցից։ Մենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ից պահանջում ենք հստակություն մտցնել այս հարցում»։

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը ՆԱՏՕ–ի ԽՎ–ում գլխավորում է Կորյուն Նահապետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը