Լրահոս

17.06.2014 13:16


«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալները հայտարարել են Մոսուլի բոլոր եկեղեցիների ոչնչացման մասին

«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալները հայտարարել են Մոսուլի բոլոր եկեղեցիների ոչնչացման մասին

«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման զինյալները հայտարարել են, որ մտադիր են ավերել բոլոր եկեղեցիները գրավված Մոսուլ քաղաքում։ Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, «Ալ–Մայադին» հեռուստաընկերությանը հղումով, թաքֆիր ահաբեկիչները, որոնք դավանում են կրոնական անհանդուրժողականության գաղափարներ, բարձրախոսներով այդ մասին տեղեկացրել են քաղաքի բնակիչներին։

Անցած շաբաթ թաքֆիրները մահապատժի են ենթարկել 12 աստվածաբան շեյխի, որոնք հրաժարվել են նրանց երդում տալ։ Դրանից հետո հայտարարվել է ծխախոտի և խմիչքի վաճառքի արգելքի մասին, իսկ կանանց հրամայվել է կրել ավանդական մահմեդական հագուստ։ Հիշեցնենք, որ երեք օր առաջ իսլամիստների հարձակմանն է ենթարկվել հայկակակ եկեղեցին։

Այս խորագրի վերջին նյութերը