Իրաքյան ուժայինների հետ բախման ընթացքում 25-ից ավելի զինյալ է ոչնչացվել
Ավելի քան 25 զինյալ է ոչնչացվել իրաքյան ուժայինների հետ զինված բախման ընթացքում Բաղդադից հյուսիս։ Այս մասին տեղեկացնում է «Ալ–Սումարիա» հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման 12 ծայրահեղական ոչնչացվել է «Դիջլյա» օպերատիվ շտաբի ստորաբաժանման գիշերային հարձակման հետևանքով Էլ–Ազիմեում։ Եվս յոթը, այդ թվում՝ երկու օտարերկրյա վարձկան, Էլ– Միքդադի շրջակայքում։ Ինչպես տեղեկացնում են տեղական ուժայինները, ներկա դրությամբ իրավիճակը Բահակուբում (Դիյալա նահանգի վարչական կենտրոն) գտնվում է իրենց ամբողջական վերահսկողության տակ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։