Քաղաքական

17.06.2014 11:50


Նաիրա Զոհրաբյան. «Էլեկտրամատակարար ընկերությունները՝ մազոխիստներ»

Նաիրա Զոհրաբյան. «Էլեկտրամատակարար ընկերությունները՝ մազոխիստներ»

ՀՀ ԱԺ–ում մեկնարկել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները:

Հիմնական զեկուցողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն է, սակայն, ինչպես նկատել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, արդար կլիներ, եթե նրա փոխարեն խորհրդարան ներկայացած լինեին էլեկտրամատակարար ընկերությունների ներկայացուցիչները։

–Անթույլատրելի է, որ նրանց ոչ գրագետ կառավարման արդյունքում առաջացած ֆինանսական ճեղքվածն օգոստոսի մեկից պետք է փակի ՀՀ քաղաքացին։ Եվ հետո, երբ նշվում է, որ աշխատում են զրո տոկոս շահույթով, ստացվում է, որ նրանք առնվազն մազոխիստ են, հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն, որ այդ պայմաններում շարունակում են աշխատել,–ասել է Ն. Զոհրաբյանը։

ՀԾԿՀ նախագահը, սակայն, պնդել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելիս հանձնաժողովը հաշվի չի առել այդ ընկերությունների ֆինանսական ճեղքվածքները։

–Եղել են տույժեր, որոնք ոչ թե վատ մանեջմենթով են պայմանավորված, այլ ընդամենը մեր կանխատեսումների արդյունքում վնաս է առաջացել։ Մենք հաշվի ենք առել այն ծախսային հատվածները, որտեղ մեր կանխատեսումները չեն արդարացվել, և վնաս է եղել,–խոստովանել է Ռ. Նազարյանը։

Նա նաև վստահեցրել է, որ իրենց կանխատեսումների արդյունքում հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում չի լինի, ավելին՝ հնարավոր է, որ նվազի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը