Լրահոս

17.06.2014 10:49


Այսօր Բաքվում Լավրովը կքննարկի ԼՂ հակամարտությունը

Այսօր Բաքվում Լավրովը կքննարկի ԼՂ հակամարտությունը

Այսօր մեկնարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան: Այցի շրջանակում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ «ՌԻԱ նովոստի»–ին, հղում անելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի ծառայությանը, հայտնում է, որ կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

«Բանակցությունների օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտության շեշտադրմամբ»,- հայտում են ՌԴ ԱԳ նախարարությունից։

Այս խորագրի վերջին նյութերը