Արմեն Հարությունյան. «Դիմացինից արժանապատիվ կեցվածք չեն աղերսում՝ դրան արժանանում են սեփական կեցվածքով»
Այսօր մի տեսանյութ աչքով ընկավ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է «Հոկեյի լեգենդներ» ակումբի պատվիրակությանը՝ Ռուսաստանի մարզական (և ոչ միայն մարզական), շրջանակներում բավական հայտնի անձնավորության՝ Ալեքսանդր Գվոզդևի գլխավորությամբ:
Բայց ի՞նչն է ուշադրությունս գրավել, այն պարագայում, երբ Ծառուկյանը բավական հաճախ է բազմապիսի պատվիրակություններ ընդունում: Ուղղակի այս հանդիպումը հաջորդեց Ռուսաստանից ժամանած Դմիտրի Կիսելյովի այցելությանը, որի ֆոնին էլ հաճելիորեն զարմացրեց մեզ:
Նախ, որ Ծառուկյանն իր հյուրին ընդունեց իր աշխատասենյակում, երբ մի այլ դեպքում Մոսկվայից ժամանած լրագրողին ԱԺ փոխնախագահն ընդունել էր Ազգային ժողովի շենքի մուտքի մոտ: Ծառուկյանի հյուրն իր խոսքում ոչ միայն հաճոյախոսություններ էր շռայլում ՀԱՕԿ նախագահի հասցեին, այլև հայ ժողովրդին անվանում մեծ ժողովուրդ՝ «Великий армянский народ»: Անկեղծ ասած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մենք այնքան հետ ենք վարժվել, որ պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ ենք, որ հանդուրժում ենք, որ Կիսելյովի նմանները կարող են գալ մեր տան մեջ վրաներս մուննաթ գալ:
Եվ վերջապես Ծառուկյանի հյուրը, ի նշան հարգանքի, մի քանի խոսք հայերեն ասեց, իսկ Կիսելյովը մեզ պարտադրում էր, որպեսզի անգամ մեր տաքսու վարորդները առաջին հերթին վարժ ռուսերեն խոսեն: Սա ցույց է տալիս, որ ոչ թե Ռուսաստանն անհարգալից է մեր երկրի ու ժողովրդի հանդեպ, այլ՝ այս իշխանությունների, և թյուր կարծիք է առաջանում, որ դա մեզ բոլորիս է վերաբերում:
Ուստի առաջին հերթին պետք է իշխանափոխություն իրականացնել, որպեսզի մեզ հետ սկսեն դուք–ով խոսել։ Երբ ինքներս մեզ կհարգենք, այն ժամանակ էլ մեզ դրսում կհարգեն ու կիսելյովների պես ավելորդություններ թույլ չեն տա։
Արմեն Հարությունյան. «Դիմացինից արժանապատիվ կեցվածք չեն աղերսում՝ դրան արժանանում են սեփական կեցվածքով»
Այսօր մի տեսանյութ աչքով ընկավ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է «Հոկեյի լեգենդներ» ակումբի պատվիրակությանը՝ Ռուսաստանի մարզական (և ոչ միայն մարզական), շրջանակներում բավական հայտնի անձնավորության՝ Ալեքսանդր Գվոզդևի գլխավորությամբ:
Բայց ի՞նչն է ուշադրությունս գրավել, այն պարագայում, երբ Ծառուկյանը բավական հաճախ է բազմապիսի պատվիրակություններ ընդունում: Ուղղակի այս հանդիպումը հաջորդեց Ռուսաստանից ժամանած Դմիտրի Կիսելյովի այցելությանը, որի ֆոնին էլ հաճելիորեն զարմացրեց մեզ:
Նախ, որ Ծառուկյանն իր հյուրին ընդունեց իր աշխատասենյակում, երբ մի այլ դեպքում Մոսկվայից ժամանած լրագրողին ԱԺ փոխնախագահն ընդունել էր Ազգային ժողովի շենքի մուտքի մոտ: Ծառուկյանի հյուրն իր խոսքում ոչ միայն հաճոյախոսություններ էր շռայլում ՀԱՕԿ նախագահի հասցեին, այլև հայ ժողովրդին անվանում մեծ ժողովուրդ՝ «Великий армянский народ»:
Անկեղծ ասած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մենք այնքան հետ ենք վարժվել, որ պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ ենք, որ հանդուրժում ենք, որ Կիսելյովի նմանները կարող են գալ մեր տան մեջ վրաներս մուննաթ գալ:
Եվ վերջապես Ծառուկյանի հյուրը, ի նշան հարգանքի, մի քանի խոսք հայերեն ասեց, իսկ Կիսելյովը մեզ պարտադրում էր, որպեսզի անգամ մեր տաքսու վարորդները առաջին հերթին վարժ ռուսերեն խոսեն: Սա ցույց է տալիս, որ ոչ թե Ռուսաստանն անհարգալից է մեր երկրի ու ժողովրդի հանդեպ, այլ՝ այս իշխանությունների, և թյուր կարծիք է առաջանում, որ դա մեզ բոլորիս է վերաբերում:
Ուստի առաջին հերթին պետք է իշխանափոխություն իրականացնել, որպեսզի մեզ հետ սկսեն դուք–ով խոսել։ Երբ ինքներս մեզ կհարգենք, այն ժամանակ էլ մեզ դրսում կհարգեն ու կիսելյովների պես ավելորդություններ թույլ չեն տա։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1430572363881213&id=100007853887323