Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման զինյալները ակտիվ գրոհ են նախաձեռնել և հայտարարել, որ Բաղդադի վրա գրոհ է պատրաստվում։ Ավելի վաղ գրավվել են Մոսուլ և Տիկրիտ խոշոր քաղաքները, նախօրեին վերահսկողության տակ է վերցվել Թալ–Աֆար քաղաքը։
Իրաքի խորհրդարանի խոսնակ Ուսամա ան–Նաջաֆին հայտարարել է, որ Նայնավա ողջ նահանգն անցել է ծայրահեղականների վերահսկողության տակ։ Քաղաքների մի մասը դեռևս չի գրավվել, բայց Կառավարության վերահսկողությունն օր օրի նվազում է այդ նահանգում։ Զինծառայողների մի մասը փախուստի է դիմել այդ շրջաններից՝ փրկվելով զինայլների ճնշումից։
Հաղորդվում է, որ Իրաքի բանակը մոտ ապագայում հակահարված կձեռնարկի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում։ Իրաքյան օդուժն արդեն մի շարք հատվածներ է հասցրել զինյալների դիրքերին Մոսուլ քաղաքում և նրա շրջակայքում։
Զինյալները ևս մեկ քաղաք են գրավել Իրաքում

Տեղեկացնում է russian.rt.com–ը։