«Դեմ եմ»–ի անդամները միացան քառյակի քննարկմանը (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ–ում ընթանում է ոչիշխանական 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» հերթական դռնփակ հանդիպումը։
Քննարկվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած առաջարկները:
Քիչ անց քառյակի քննարկմանն է միացել նաև «Դեմ եմ» քաղաքացիական շարժման անդամներից 8–ը։
Մինչ հանդիպումը «Դեմ եմ»–ի անդամների հետ շարունակելը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Կառավարության ներկայացրած նախագծին, որով պարտադիր կուտակայինն առաջարկվում է դարձնել սոցիալական վճար։
–Քառյակը սկզբունքորեն դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին ցանկացած տեսքով՝ քողարկված կամ չքողարկված,–ասել է Լ. Զուրաբյանը։
Նա նաև ավելացրել է, որ քառյակը դեմ է սերունդների միջև խտրականությանը. օրենքը չի կարող տարածվել մի մասի վրա, իսկ մյուսների վրա՝ ո՛չ։
–Քառյակը նաև շարունակում է կողմ մնալ սերունդների համերաշխության սկզբունքին,–հավելել է Լ. Զուրաբյանը։
Այս պահին ՀԱԿ խմբակցությունում ընթանում է քառյակի ու «Դեմ եմ»–ի անդամների դռնփակ հանդիպումը։

7or.am