Լրահոս

16.06.2014 16:22


Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ԱՄՆ ղեկավարը պետք է կին լինի

Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ԱՄՆ ղեկավարը պետք է կին լինի

ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ին անհրաժեշտ է հետևել Գերմանիայի օրինակին և պետության ղեկավար կին ընտրել։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթեր» գործակալությունը։

«Մենք Գերմանիայից հետ ենք մնացել այդ հարցում,–հայտարարել է Քլինթոնը գերմանական «Stern» ամսագրին տված հարցազրույցում։–Իհա՛րկե, ես ցանկանում եմ, որպեսզի ԱՄՆ–ը նույնպես մոտ ապագայում կին ղեկավարի, և ես կանեմ ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա, չնայած, դեռևս չգիտեմ՝ այդ պաշտոնում կլինե՞մ արդյոք ես»։

Նախորդ տարի Մերկելը և Քլինթոնը գլխավորել են աշխարհի հարյուր ազդեցիկ կանանց ցուցակը՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։ Երրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը