Դուրս է գալիս, որ հենց այս լոզունգին է հանգում պարտադիր կուտակային կենսաթոշակի կերպափոխումը պարտադիր տուրքի՝ հարկատեսակի։
Խնդիրն այն է, որ հիմա Կառավարությունը կարող է այդ գումարները հավաքել՝ մեկնաբանելով, որ դա Սահմանադրությանը չի հակասում և այլն, և այլն։ Աշխատավորնե՛ր բոլոր մարզերի, հավաքվե՛ք, և ոչ թե գործատուների դեմ, առավել ևս, որ հոկտեմբեր ամիսը չէ, այլ այս հարցին վերջնական լուծում տալու նպատալով։ Եթե Կառավարությանը հաջողվի իրականացնել հիմա էլ տուրքի տեսքով գանձումները, ապա ապագայում շատ ավելի հեշտ կլինի իշխանության համար անառիթ մտնել մեր գրպանները։
Իշխանությունները հայտնում են, որ բյուջեում գումար չկա։ Աչքներս չենք հասցնի թարթել, երբ կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը, իսկ հետո՝ նախագահական։ Բնական է, որ դա ծախսատար գործընթաց է, իսկ բյուջեում գումար չկա։ Բնական է, որ նախընտրական «պոդաչկեք» են լինելու կիսասոված ժողովրդին: Սոված մարդուն էլ ի՞նչ բացատրես, որ եռակի անգամ իշխանությունը տվածը հետ է վերցնելու... Մի խոսքով, կորցնելու բան ժողովուրդն այլևս չունի. միակ բանը, որ մնացել է, արժանապատվությունն է, որը կա՛մ կպահենք ազգովի, կա՛մ կկորցնենք որպես ազգ։ Միայն անինքնասեր ազգերը կարող են թույլ տալ իրենց կաշին քերթող իշխանությանը կամայականություններ ցուցաբերել իրենց նկատմամբ։
Հ. Գ. Ու հասել է այն ժամանակը, երբ 12 կետերի կատարումը պետք է բխի հենց իշխանության շահերից՝ ի շահ ժողովրդի։
«Աշխատավորնե՛ր բոլոր մարզերի, հավաքվե՛ք»
Դուրս է գալիս, որ հենց այս լոզունգին է հանգում պարտադիր կուտակային կենսաթոշակի կերպափոխումը պարտադիր տուրքի՝ հարկատեսակի։
Խնդիրն այն է, որ հիմա Կառավարությունը կարող է այդ գումարները հավաքել՝ մեկնաբանելով, որ դա Սահմանադրությանը չի հակասում և այլն, և այլն։
Աշխատավորնե՛ր բոլոր մարզերի, հավաքվե՛ք, և ոչ թե գործատուների դեմ, առավել ևս, որ հոկտեմբեր ամիսը չէ, այլ այս հարցին վերջնական լուծում տալու նպատալով։ Եթե Կառավարությանը հաջողվի իրականացնել հիմա էլ տուրքի տեսքով գանձումները, ապա ապագայում շատ ավելի հեշտ կլինի իշխանության համար անառիթ մտնել մեր գրպանները։

Մերի Մովսիսյան