Աշխարհ

16.06.2014 15:15


Թեհրանը հրաժարվել է համագործակցել Վաշինգտոնի հետ Իրաքում իրավիճակի կարգավորման խնդրով

Թեհրանը հրաժարվել է համագործակցել Վաշինգտոնի հետ Իրաքում իրավիճակի կարգավորման խնդրով

Իրանը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ–ի հետ Իրաքում իրավիճի կարգավորման հարցով։ Այս մասին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը։ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխծովակալ Ալի Շահմանին հերքել է արևմտյան լրատվամիջոցներում հայտնված այն լուրը, թե Թեհրանն իբր պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ Իրաքում իրավիճակի կարգավորման հարցում։

«Արևմուտքի նման հայտարարություններն Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մի մասն են, և ամբողջովին անիրական»,–ընդգծել է նա։ Նա հավելել է, որ Իրաքին օգնության հարցը կդիտարկեն միջազգային իրավունքի շրջանակներում, և այն դեպքում, եթե պաշտոնական Բաղդադը դիմի նման խնդրանքով։ Եվ այդ գործընթացը բացառապես երկկողմանի բնույթ է կրելու։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը