Ռասմուսսեն. «Իրաքում գերեվարված թուրք դիվանագետները պետք է շտապ ազատ արձակվեն»
Իրաքում ծայրահեղականների կողմից գերեվարված 49 թուրք դիվանագետները պետք է շտապ կարգով ազատ արձակվեն։ Այս մասին հունիսի 16-ին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Դավութօղլուի հետ բանակցություններից հետո։
«Մենք խիստ մտահոգված ենք իրավիճակով Իրաքում և դատապարտում ենք Մոսուլում կատարված գրոհը թուրք դիվանագետների նկատմամբ»,–ասել է Ռասմուսսենը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ–ն և Թուրքիան կշարունակեն խորհրդակցությունները՝ դիվանագետների առևանգման հետ կապված։ Դաշինքի ղեկավարը նշել է, որ բանակցությունները Դավութօղլուի հետ «դրական էին ու կառուցողական»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։