Քաղաքական

16.06.2014 14:36


Միքայել Մելքումյան. «Կառավարությանը ներկայացված վերջնաժամկետը մոտենում է»

Միքայել Մելքումյան. «Կառավարությանը ներկայացված վերջնաժամկետը մոտենում է»

«Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ոչիշխանական 4 խմբակցությունների կողմից հրապարակված 12 պահանջներին։

«Կառավարությանը ներկայացված վերջնաժամկետը մոտենում է»,–ասել է նա։

Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից՝ նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք դեմ են դրան ու և թույլ չեն տալու, որ էլեկտրաէներգիան թանկանա։

–Մեկ տարվա ընթացքում սակագնի մոտ 40%-ով բարձրացումն անթույլատրելի է։ ՀԾԿՀ հիմնավորումները համոզիչ չեն։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ֆինանսական ճեղքվածքն ինչո՞ւ պետք է փակվի քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտների հաշվին,–ասել է նա՝ այս թանկացումը համարելով պետական բյուջեն արհեստականորեն լցնելու մի միջոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը