Աշխարհ

16.06.2014 19:48


Չավուշօղլու. «Թուրքիան փորձում են մասնատել»

Չավուշօղլու. «Թուրքիան փորձում են մասնատել»

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայատարարել է, թե որոշակի ուժեր ցանկանում են մասնատել Թուրքիան։ Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։

Նրա խոսքով՝ Թուրքիայում փորձ է արվում ազգամիջյան լարվածություն մտցնել՝ երկիրը բերելով ճգնաժամային վիճակի։

«Թուրքիայում հնարավոր չէ սիրիական սցենարի կրկնությունը։ Նրանք, ովքեր փորձելու են ներքին հակամարտությունների բերել երկիրը, դատապարտված են»,–ասել է թուրք նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը