Լրահոս

16.06.2014 11:54


Իսրայելական զինվորները բերման են ենթարկել պաղեստինյան խորհրդարանի խոսնակին՝ «ՀԱՄԱՍ»–ի առաջնորդներից մեկին

Իսրայելական զինվորները բերման են ենթարկել պաղեստինյան խորհրդարանի խոսնակին՝ «ՀԱՄԱՍ»–ի առաջնորդներից մեկին

Իսրայելցի զինվորները երկուշաբթի գիշերը բերման են ենթարկել պաղեստինյան օրենսդիր խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Աբդել Ազիզ ադ–Դուենկային, որը նաև «ՀԱՄԱՍ»–ի առաջնորդներից մեկն է։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին է հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները։

«Բանակը կենտրոնացնում է ջանքերը նրա վրա, ով մասնակցել է, ով կապ ունի առևանգմանը, կամ տեղեկատվություն ունի այն մասին՝ որտեղ կարող են լինել անչափահասները»,–նշել է Լերները։ Իսրայելական գործողության ընթացքում գիշերը Արևմտյան ափից ձերբակալվել է 40 պաղեստինցի, իսկ հունիսի 12-ին երեք անչափահասների առևանգումից հետո՝ ավելի քան 150, որոնցից շատերը «ՀԱՄԱՍ»–ի ակտիվիստներն են։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ի երեկոյան Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Քֆար–Էցիոն բնակավայրի կրոնական հաստատությունից երեք անչափահաս էր անհետացել։ Կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեք անչափահասների առևանգման մեջ մեղադրել է «ՀԱՄԱՍ» շարժմանը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը