Գազի խնդրով բանակցությունները Կիևում ավարտվել են. «Գազպրոմի» դիրքորոշումն անփոփոխ է
Գազի հարցով եռակողմ՝ Ռուսաստան, Ուկրաինա, ԵՄ բանակցությունները Կիևում ավատրվել են, «Գազպրոմի» դիրքորոշումը մնացել է անփոփոխ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական գազային հոլդինգի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը։
Կիրակի ուշ երեկոյան Կիևում վերսկսվել են գազի խնդրով բանակցությունները, որոնք անց էին կացվում ուկրաինական կառավարությունում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և էներգետիկայի խնդրով եվրահանձնակատար Գյունթեր Էթթինգերի մասնակցությամբ։ Կուպրիանովը նշել է, որ ռուսական կողմը սպասում է գազի կուտակված պարտքերի վճարմանը մինչև հունիսի 16-ի առավոտյան։ Եթե փոխանցումները չստացվեն, ապա գազն Ուկրաինա կմատակարարվի կանխավճարային ռեժիմով։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի գազի պարտքը սկսել է կուտակվել 2013 թվականի վերջից և հասել 3.5 մլրդ դոլարի։ «Գազպրոմը», համաձայն պայմանագրի, որոշում է ընդունել Ուկրաինային գազ մատակարարել կանխավճարով։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։