Պարույր Հայրիկյանի համար նախագահական վերջին ընտրությունները կոմերցիոն տեսանկյունից շատ հաջող ստացվեցին։ Նա և՛ բյուջետային գումարներ հաջողացրեց ստանալ, և՛ արտաբյուջետային։ Դե, իսկ ընտրությունները հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելն ու նույն օրը դիմումը հետ վերցնելը, այսպես ասած, բոնուսային ստացվեց «անկախության սիմվոլի» համար։
Թվում էր, թե Սերժ Սարգսյանը տոկոս «խփելուց» հետո վաստակած հանգստի կուղարկի իր վաստակավոր «մրցակցին», սակայն տեղի ուենցավ ճիշտ հակառակը։ «Վերջի բոլշևիկը» շարունակում է անողոքաբար շահագործել «Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարի բիզնեսի մեջ մասնագիտացած Պարույրին՝ նրան թույլ չտալով «կայֆեր» անել ու վայելել ՀՀ բյուջեից ստացած փողերը։ Բայց դե, Սերժին էլ կարելի է հասկանալ. նախկին հաճախորդները «խուրդվել» են, իսկ նորերը չունեն հների էնտուզիազմն ու կատարողական վարպետությունը, ուստի շեշտը դրվում է քանակի վրա։ Այնպես որ, չեղած տեղը Պարույրն էլ է «միրգ»։
ԱԻՄ առաջնորդին Սերժը բառիս բուն իմաստով «տռաս» է հանել՝ «Կորչի՛ Մաքսային միությունը, կեցցե՛ ԵՄ–ն» ծրագրի շրջանակներում։
Պարույրին նաև «անկախ» լրատվամիջոցների էջերից չեն իջեցնում՝ գեղամյանություն անել տալով ոչիշխանական ուժերի դեմ, բնականաբար՝ «Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարի շրջանակներում։
Արդյունքում շատ «խոխմա» բան է ստացվում. Սերժ Սարգսյանն իր «արևմտամետ» թիմակիցների հետ միասին ոտքով–գլխով հանձնվել է Մաքսային միությանն ու ինքնանվաստացման «կասկադներ» է ցուցադրում, իսկ ահա նրա հաճախորդները «Իմպերիալիստական Ռուսաստանին» ծառայելու մեջ մեղադրում են քառյակին։
Սերժը, փաստորեն, շարունակում է «և, և» խաղալ։ Նա և՛ անսահմանորեն քծնում է Կրեմլին, և՛ «տակից» իր հաճախորդների շուրթերով հայհոյում նույն Կրեմլին։ Թե ինչով կավարտվի այս շոուն, դժվար չէ գլխի ընկնել։ Համենայնդեպս, փորձը ցույց է տալիս, որ Սերժի «հակառուսական» ակցիան միշտ ավարտվում է Հայաստանը Գյուլիստանով դեպի Կրեմլ տանելու հակապետական ակտով։
Անողոք, շատ անողոք մարդ է Սերժ Սարգսյանը։ Նա օր ծերության փողոց է հանել ձեռքի տակ եղած «մատերիալն» ու ամառվա շոգին ստիպում է «ատռաբատիված» անել ստացած գումարները։
Այդ անողոք Սարգսյանը

Կոպիտ դար է, կոպիտ բարքեր։
Սևակ Մինասյան