Երբ իշխանությունը դառնում է իր իսկ քաղաքական գերեզմանափորը
«Առողջ առաջարկություններ են», «կառուցողական առաջարկներ են», «մենք կարող ենք համագործակցել եւ միասին լուծել խնդիրները»:
Աժ ոչիշխանական ուժերի կողմից օրեր առաջ ներկայացված 12 պահանջների մասին իշխանական ճամբարից նման դրական արձագանքներ էին հնչում:
Սակայն այս «ըմբռնողական» հայտարարությունների հրապարակումը տեւեց ընդամնեը մի քանի օր:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը «քը՛րթ» կտրեց կուսակցության վերնախավի անդամների ձայնը, որոնք Սերժ Սարգսյանի բացակայության ժամանակ (Ավստրիայում էր) միամտություն էին ունեցել «ամբաղ-զամբաղ» խոսելու եւ ուրախանալու, որ վերջապես ի դեմս քառյակի, իրենց «ուզած ընդդիմությունն» ունեն:
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած նիստից հետո 12 կետերի վերաբերյալ իշխանության վերաբերմունքը կտրուկ փոխվեց:
Դե, հասկանալի է՝ ՀՀԿ առաջնորդը հավանաբար նիստում ասել է. «Էս ինչե՞ր եք ասում, սենց որ գնա ու ընդունենք էդ 12 պահանջները, բա մենք ո՞նց ենք մնալու իշխանության»:
Չէ՞ որ շաբաթներ առաջ հայտարարել են, որ առաջիկա տասնամյակն էլ իրենցն է լինելու:
Դրա համար էլ նիստից հետո Շարմազանովն ասում է, թե քառյակի 12 կետերում պոպուլիստական առաջարկներ կան, որոնք իրենք չեն քննարկելու:
Հարցնում են՝ որո՞նք են պոպուլիստական առաջարկները, պատասխանում է «բազմաթիվ են»՝ չնշելով որեւէ կետ: Այսինքն՝ իշխանությունը մտադիր չէ ընդհանրապես կյանքի կոչել քառյակի առաջարկները, քանի որ նույն ՀՀԿ մամուլի խոսնակը հայտարարում է, որ եթե ընդունենք, հենա իրենք կլինեն իշխանություն, թող գնան պատրաստվեն ու մասնակցեն 2017-ի խորհրդարանական ընտրություններին:
Վե՛րջ, կարելի է հարցը փակված համարել, իսկ իշխանությանը մինչեւ սեպտեմբեր տրված ժամկետը կարելի է «սպառված» համարել, քանի որ քառյակի ներկայացրած պահանջները իշխանությունը մտադիր չէ կատարել մինչեւ 2017 թվականը եւ դրանից հետո էլ: Քանզի համոզված են, որ Սերժ Սարգսյանը եւ կուսակցությունը հավերժ մնալու են իշխանության:
Բայց պահանջները չկատարելու պատճառաբանությունը պարզապես անհեթեթ է:
Ասում են կառավարության ծրագիրը կա, եւ մենք միայն դրանով ենք առաջնորդվում:
Այսինքն՝ սոցիալ-տնտեսական խնդիրները, որ ներառված են քառյակի փաստաթղթում եւ հենց այդ հարցերն են այսօր հրատապ լուծում պահանջում, ինչով կբարելավվի ժողովրդի վիճակը, դրանք իշխանությանը չեն հուզում:
Իրենց միայն սեփական վերարտադրության հարցն է հուզում եւ դա են կարեւորում: Իսկ ժողովուրդը՝ հեչ, ինչպես մինչեւ հիմա է «ապրել» ու հանդուրժել այս իշխանության գոյությունը, այդպես էլ կշարունակի «ապրել»: Այդպես են կարծում Մելիք-Ադամյանում:
Բայց դե սպասվող գործընթացների տրամաբանությունն այնպիսին է, որ մինչև 2017 թվականը հանգուցալուծումը կլինի։ Սեպտեմբերի վերջը սարերի հետևում չէ։

Կիմա Եղիազարյան