Կարծիք

14.06.2014 14:07


Մերի Մովսիսյան. «Պետք է գլխից բռնել»

Մերի Մովսիսյան. «Պետք է գլխից բռնել»

Շարմազանովը կոչ է արել դադարեցնել քննարկել Կիսելյովին՝ պատճառաբանելով, որ նա այն պերսոնան չէ, ում պետք է օրուգիշեր ազգով քննարկել։
Հըմմմ... Շարմազանովն իրեն ուզում է շուստրիի տեղ դնել, բայց не тут-то было: Կիսելյովին ազգը կարոտ չի. ազգը քննարկում է նման երևույթների պատճառը։ Իսկ տեղի ունեցածի միակ պատճառն այս ապաշնորհ իշխանությունն է՝ պետական մտածելակերպից զուրկ, որի համար ազգային շահեր հասկացությունն անգամ դասագրքային մակարդակով չի սահմանափակվում։ Այդ հասկացությունը պարզապես բացակայում է նրանց արժեհամակարգում։ Ի դեպ, ազգը նաև օր ու գիշեր քննարկել է Նազարբաևին, իսկ ավելի ճիշտ՝ Նազարբաևի պատճառը, ազգը քննարկել է ֆյուլեների, հեֆերնների, ուորլիքների պատճառը։ Այնպես որ, հարգելի՛ Շարմազանով, մենք ազգովի միշտ էլ քննարկելու, դատապարտելու, օբյեկտիվ վերլուծության ենք ենթարկելու Հայաստան պետության ու նրա ազգի նկատմամբ լկտի վարք ցուցաբերած երևույթների պատճառը։

Ազգն, իհա՛րկե, կանդրադառնար հենց ԱԺ «ղեկավարությանը» կիսելյովների հարցում, բայց մեզ՝ հայերիս, խորհուրդ են տվել գլխից բռնել։ Դե, մենք էլ գլխից ենք բռնում։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը