Լրահոս

14.06.2014 13:11


Հունիսի 14-ը արյան դոնորի միջազգային օրն է

Հունիսի 14-ը արյան դոնորի միջազգային օրն է

Այսօր արյան դոնորի միջազգային օրն է: 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային վեհաժողովի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:

Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն է փոխներարկվել 1819 թվականին՝ Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

Այս խորագրի վերջին նյութերը