Կարծիք

14.06.2014 12:52


«Լիտվայի դեսպանի խնդրանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Սերժ Սարգսյանն այլևս ոչ մի կշիռ չունի արտաքին դաշտում»

«Լիտվայի դեսպանի խնդրանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Սերժ Սարգսյանն այլևս ոչ մի կշիռ չունի արտաքին դաշտում»

Բայց մեր երկրում ախր շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ուրեմն երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լիտվայի դեսպանի հետ, և Լիտվայի դեսպանը, խոսելով երկրու երկրների միջև տնտեսական հարաբերությունների մասին, Գագիկ Ծառուկյանին հայտնել է, որ Լիտվան ԲՀԿ առաջնորդից աջակցություն է ակնկալում` այս ոլորտում առաջընթաց գրանցելու համար: Ժողովո՛ւրդ, հասկանո՞ւմ եք: Լիտվան երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով դիմում է ոչ թե երկրի նախագահին կամ վարչապետին, այլ Գագիկ Ծառուկյանին:

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան արհամարհական են վերաբերվում Սերժին արտաքին դաշտում, որ էսպիսի հարցերով դիմում են Գագիկ Ծառուկյանին, քանի որ քաջ գիտակցում են, թե իրականում ով է էս երկրի ապագայով մտահոգված և կարող է ու պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի երկիրը զարգանա: Եվ ընդհանրապես, վերջերս Գագիկ Ծառուկյանը տարբեր ոլորտների և երկների ներկայացուցիչների հետ մի քանի անգամ ավելի շատ հանդիպում է ունեցել, մարդկանց մտահոգող խնդիրների մասին լսել, քան երկրի նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը, ով միայն սրան-նրան հեռագրեր ուղարկելով և երկրի շահերը միջազգային աճուրդում հարմար գնով վաճառելով է զբաղված: «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»: Սա՛ է Սարգսյանի կարգախոսը: Ընդամենը մեկ նախադասություն, որն ամեն ինչ բացատրում է:

Երեկվա Լիտվայի դեսպանի խնդրանքը ևս մեկ անգամ ապացուցեց էն փաստը, որ Սերժ Սարգսյանն այլևս ոչ մի կշիռ չունի արտաքին դաշտում, ինչը միանշանակ վտանգում է մեր երկիրը, քանի որ, ելնելով Սերժ Սարգսյանի էությունից, վստահաբար կարելի է ասել, որ նա, քաջ գիտակցելով էդ փաստը, պատրաստ կլինի արտաքին դաշտում գնալ ցանկացած զիջումների և գործարքների, միայն թե պահպանի իր աթոռը:

Գրիգոր Աթանեսյանի էջից

Այս խորագրի վերջին նյութերը