Լրահոս

14.06.2014 11:31


Աֆղանստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Աֆղանստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Աֆղանստանում մեկնարկել է նախագահական ընտրություների երկրորդ փուլը։ Այսօր առավոտյան բացվել են ընտրատեղամասերը, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։ Քվեարկությունն ասելի քան 28 հազար ընտրատեղամսերում մեկնարկել է տեղական ժամանակով 07.00-ին։ Կախված իրավիճակից՝ տեղամասերի աշխատանքը կարող է երկարացվել։ Ինչպես նշում է «Պաժվակ» գործակալությունը, առաջին փուլի ժամանակ ընտրատեղամասերում առաջացած հերթերը մինչև լուսաբաց չէին նոսրանում։ Ընտրությունների ընթացքում անվտանգությունն երկրում ապահովում է շուրջ 400 հազար զինծառայող և ոստիկան։ Ապրիլի 5-ի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ նշանակվեց ընտրությունների երկրորդ փուլ։ Նախագահական ընտրություններին մասնակցում են Աֆղանստանի ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլահ Աբդուլլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ախմադզայը։

Այս խորագրի վերջին նյութերը