Աշխարհ

14.06.2014 10:46


Իրանի և Գերմանիայի միջև միջուկային խնդրով խորհրդակցություն է ընթանում

Իրանի և Գերմանիայի միջև միջուկային խնդրով խորհրդակցություն է ընթանում

«Վեցնյակի» հետ Վիեննայում բանակցությունների հերթական փուլի նախաշեմին Թեհրանում մեկնարկել է միջուկային խնդրով երկկողմանի խորհրդակցությունը Իրանի և Գերմանիայի միջև։ Ինչպես հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը, գերմանական պատվիրակությունը՝ ԱԳՆ ղեկավար Հանս–Դիթեր Լուկասի գլխավորությամբ, հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերով գլխավոր խորհրդական Ալի–Ակբար Վելայաթիի հետ։ Հանդիպումներ են նախատեսված Իրանի ԱԳՆ փոխնախարարների՝ Մաջիդ Տախտ–Ռավանչիի և Աբբաս Արաքչիի հետ։ Հիշեցնենք, որ հունիսի 16-20-ը Վիեննայում տեղի կունենա «վեցնյակ» միջնորդ երկրների և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը Իրանի միջուկային խնդրի շուրջ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը