«Ցիցերոն կարող ես և չլինել, բայց Չիչոլինա դառնալ էլ պարտավոր չես»
Օրերս «քառյակն» իշխանություններին ներկայացրեց 12–կետանոց պահանջ և կատարման համար ժամկետ սահմանեց՝ մինչև սեպտեմբերի վերջ: Կարող են դրանք կատարվել ամբողջությամբ, մասնակի կամ ընդհանրապես չկատարվել, ինչից հետո «քառյակը» կգնահատի՝ բավարարվա՞ծ է իշխանությունների գործունեությունից և ի՞նչ է պատրաստվում անել դրանից հետո:
Սրան զուգահեռ Բաղրամյան 26-ում պետք է կայացվի բախտորոշ վճիռ՝ մտնո՞ւմ Է ՀՀ-ն Եվրասիական միություն, թե՞ ոչ, Ղարաբաղին տե՞ր են, թե՞ ոչ: Այսինքն՝ ներքին ու արտաքին այս համալիր խնդիրների արդյունքում է ձևավորվելու առաջիկա քաղաքական օրակարգը: Եվ, որքան էլ փորձեմ կատեգորիկ չլինել, այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ սեպտեմբերի վերջում պարզ կդառնա, որ «քառյակը» պարտադրված է լինելու գնալ ռադիկալ քայլերի՝ հստակ դնելով ամբողջական իշխանափոխության պահանջ:
Բայց, եթե կան ուժեր, որոնք ցանկանում են այսօր գնալ ռադիկալ քայլերի, ո՞վ է նրանց խանգարում անել դա։ Ի՞նչ է, «քառյակը» Ազատության հրապարակը կախովի կողպեքով փակել է, բանալին էլ գրպա՞նը գցել:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանին առընթեր «արևմտամետների» արագ արձագանքման ջոկատը, փորձառու ջոկատավարներ՝ Արամ Զ. Սարգսյանի, Դավիթ Շահնազարյանի, Աղասի Ենոքյանի ու սրանց նմանների առաջնորդությամբ, մի իրենց ճղում են, մի քննադատում «քառյակին», թե իբր դժգոհ են նրանց պայքարի վճռականությունից: Մի հարցնող լինի. դուք ինչո՞ւ չեք պայքարի ելնում, կամ ավելի ճիշտ՝ ինչու՞ եք ընդդիմանում Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին։
Մեզ Աստանայում «ապտակեցին», բա սրանից լավ առի՞թ, մի դուրս եկեք հայկական մայդան, մի պայքարեք Եվրաասոցացման համար: Եվ ինչպես կասեր կենդանի դասականը. «Դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞ ուրիշի արածին դիագնոզ դնող, արա՛»: Դե սրանք միանգամայն այլ առաքելություն ունեն. փնովել պայքարի ելածներին, որպեսզի հանկարծ հասարակությունը չաջակցի նրանց, և դրանով փորձեն իշխանությունների դիրքերը ամրապնդել, անկախ նրանից, որ երկիրը կանգնած է անդունդի եզրին: Երբ Սարգսյանը որոշեց արևմտյան ուղղության քաղաքակրթական ընտրության քարոզ կարդալ, հասարակությունը խորը հիասթափություն ապրեց, թե՝ Ազատիչի տարած Եվրոպան ի՞նչ պիտի լինի: Հիմա էլ Սարգսյանի սիրտը ԵՏՄ է ուզում, բայց իր «արտադրական թափոնները» թողել է քաղաքական հրապարակում, որպեսզի իբր սրանք արևմտյան ուղղությունը գովաբանեն, բայց, իրականում՝ զբաղվեն «քառյակին» քննադատելով:
Այնպես որ, մեր հասարակության աչքում արևմտյան արժեքները և Եվրոպան ոչ այնքան այնտեղի կոնչիտաները վարկաբեկեցին, որքան մեր` տեղական նշանակության քաղաքական կոնչիտաները:
Բա, որ այս սուտի արևմտամետներն իբր պարզաբանում են, թե՝ Արևմուտքը հո մենակ համասեռամոլնե՞րը չեն, գիտե՞ք՝ ինչ արժեքներ կան այնտեղ: Դե ինչպես ժողովուրդը սրանց չհակադարձի հենց իրենց օրինակի ոճով, թե՝ Եվրոպայում քաղաքական գործիչների մեջ հռետոր Ցիցերոն էլ կար, պոռնոաստղ Չիչոլինա էլ, բա դուք ինչո՞ւ Չիչոլինա դարձաք, այլ ոչ՝ Ցիցերոն:
«Ցիցերոն կարող ես և չլինել, բայց Չիչոլինա դառնալ էլ պարտավոր չես»
Օրերս «քառյակն» իշխանություններին ներկայացրեց 12–կետանոց պահանջ և կատարման համար ժամկետ սահմանեց՝ մինչև սեպտեմբերի վերջ: Կարող են դրանք կատարվել ամբողջությամբ, մասնակի կամ ընդհանրապես չկատարվել, ինչից հետո «քառյակը» կգնահատի՝ բավարարվա՞ծ է իշխանությունների գործունեությունից և ի՞նչ է պատրաստվում անել դրանից հետո:
Սրան զուգահեռ Բաղրամյան 26-ում պետք է կայացվի բախտորոշ վճիռ՝ մտնո՞ւմ Է ՀՀ-ն Եվրասիական միություն, թե՞ ոչ, Ղարաբաղին տե՞ր են, թե՞ ոչ: Այսինքն՝ ներքին ու արտաքին այս համալիր խնդիրների արդյունքում է ձևավորվելու առաջիկա քաղաքական օրակարգը: Եվ, որքան էլ փորձեմ կատեգորիկ չլինել, այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ սեպտեմբերի վերջում պարզ կդառնա, որ «քառյակը» պարտադրված է լինելու գնալ ռադիկալ քայլերի՝ հստակ դնելով ամբողջական իշխանափոխության պահանջ:
Բայց, եթե կան ուժեր, որոնք ցանկանում են այսօր գնալ ռադիկալ քայլերի, ո՞վ է նրանց խանգարում անել դա։ Ի՞նչ է, «քառյակը» Ազատության հրապարակը կախովի կողպեքով փակել է, բանալին էլ գրպա՞նը գցել:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանին առընթեր «արևմտամետների» արագ արձագանքման ջոկատը, փորձառու ջոկատավարներ՝ Արամ Զ. Սարգսյանի, Դավիթ Շահնազարյանի, Աղասի Ենոքյանի ու սրանց նմանների առաջնորդությամբ, մի իրենց ճղում են, մի քննադատում «քառյակին», թե իբր դժգոհ են նրանց պայքարի վճռականությունից: Մի հարցնող լինի. դուք ինչո՞ւ չեք պայքարի ելնում, կամ ավելի ճիշտ՝ ինչու՞ եք ընդդիմանում Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին։
Մեզ Աստանայում «ապտակեցին», բա սրանից լավ առի՞թ, մի դուրս եկեք հայկական մայդան, մի պայքարեք Եվրաասոցացման համար: Եվ ինչպես կասեր կենդանի դասականը. «Դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞ ուրիշի արածին դիագնոզ դնող, արա՛»:
Դե սրանք միանգամայն այլ առաքելություն ունեն. փնովել պայքարի ելածներին, որպեսզի հանկարծ հասարակությունը չաջակցի նրանց, և դրանով փորձեն իշխանությունների դիրքերը ամրապնդել, անկախ նրանից, որ երկիրը կանգնած է անդունդի եզրին:
Երբ Սարգսյանը որոշեց արևմտյան ուղղության քաղաքակրթական ընտրության քարոզ կարդալ, հասարակությունը խորը հիասթափություն ապրեց, թե՝ Ազատիչի տարած Եվրոպան ի՞նչ պիտի լինի: Հիմա էլ Սարգսյանի սիրտը ԵՏՄ է ուզում, բայց իր «արտադրական թափոնները» թողել է քաղաքական հրապարակում, որպեսզի իբր սրանք արևմտյան ուղղությունը գովաբանեն, բայց, իրականում՝ զբաղվեն «քառյակին» քննադատելով:
Այնպես որ, մեր հասարակության աչքում արևմտյան արժեքները և Եվրոպան ոչ այնքան այնտեղի կոնչիտաները վարկաբեկեցին, որքան մեր` տեղական նշանակության քաղաքական կոնչիտաները:
Բա, որ այս սուտի արևմտամետներն իբր պարզաբանում են, թե՝ Արևմուտքը հո մենակ համասեռամոլնե՞րը չեն, գիտե՞ք՝ ինչ արժեքներ կան այնտեղ: Դե ինչպես ժողովուրդը սրանց չհակադարձի հենց իրենց օրինակի ոճով, թե՝ Եվրոպայում քաղաքական գործիչների մեջ հռետոր Ցիցերոն էլ կար, պոռնոաստղ Չիչոլինա էլ, բա դուք ինչո՞ւ Չիչոլինա դարձաք, այլ ոչ՝ Ցիցերոն:
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1428949544043495&id=100007853887323