Աշխարհի առաջնության երկրորդ խաղային օրվա առանցաքային հանդիպումը B խմբի ֆավորիտներ Իսպանիայի և Հոլանդիայի մրցավեճն էր։
27-րդ րոպեին Դիեգո Կոստայի նկատմամբ կանոնների խախտման համար մրցավարը նշանակեց 11մ հարված, որն էլ հստակ իրացրեց Խաբի Ալոնսոն: Դրան հետևեց Ռոբին Վան Պերսիի ֆանտաստիկ գոլը՝ 1։1։
Երկրորդ խաղակեսում հոլանդացիները խաղն ամբողջովին իրենց ձեռքը վերցրեցին: 53-րդ րոպեին Արյեն Ռոբենը առաջ մղեց հոլանդացիներին: Նշենք, որ Իսպանիայի հավաքականը բավականին հոգնած տպավորություն էր թողնում։ Հատկապես անվստահ հանդիպում անցկացրեց Իկեր Կասիլյասը, ինչը արձանագրվեց ևս 3 գնդակով: Նախ Վան Պերսին օգտվելով Կասիլյասի սխալից հաշիվը դարձրեց 1-3, ապա Դե Վրեյը այն դարձրեց 1։4 Խաղի վերջակետը դրեց Ռոբենը՝ դառնալով դուբլի հեղինակ:
B խմբի մյուս զույգի՝ Չիլի-Ավստրալիա հանդիպումն ավարտվեց չիլիացիների հաղթանակով՝ 3։1։
A խմբում մրցեցին Մեքսիկայի և Կամերունի հավաքականները։ Նվազագույն հաշվով հաղթեց հարավամերիկյան ընտրանին։
Հոլանդացիները ջախջախեցին իսպանացիներին՝ 5։1(տեսանյութ)

Չիլի-Ավստրալիա՝ 3։1