Վենետիկի քաղաքապետը հրաժարական է տվել կաշառակերության մեղադրանքի համար
Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին, որը մեղադրվում է կաշառակերության մեջ, հրաժարական է տվել։ 2010 թվականին ընտրված քաղաքապետը մամուլի ասուլիսին ասել է, որ վարչապետ Մաթթեո Ռենցիին հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ես ավարտում եմ իմ պաշտոնավարումը տխրությամբ, քանզի միշտ գործել եմ քաղաքի և նրա բնակիչների շահերից ելնելով»,–ասել է Օրսոնին։ Նա ընդգծել է, որ ընդհանրապես կապված չէ քաղաքական ուժերի հետ, որոնք նրան «քաշել են»։
Հունիսի 4-ին Օրսոնին տնային կալանքի տակ է առնվել։ Քննիչները բացահայտել են 25 մլն եվրոյի չափով գողոն վենետիկյան ծովածոցում «Մովսես» պաշտպանիչ համակարգի կառուցման ընթացքում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։