«12–կետանոց պահանջագիրը մեծ իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում»
Քառյակի հրապարակած 12–կետանոց պահանջագիրը մեծ իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում։ Արդյոք 12 կետերը բավարա՞ր են այս օրինախախտ երկրում իշխանության հասնելու համար։ Այս ամենը հետաքրքրում է նաև հասարակության լայն շերտերին։ Կարող եմ փաստել մի կարևոր հանգամանք, որ հանրային սպասումները հենց «քառյակից» են։ Պարզից էլ պարզ է, որ պահանջ-հայտարարությունը չորս տարբեր քաղաքական ուժերի միջև կոմպրոմիսի արդյունք է, ինչը քաղաքական նոր մշակույթ է՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով է այդ 12–կետանոց փաստաթուղթն անթերի։ Ստեղծված քաղաքական նոր մշակույթով սկիզբ է դրվում մի ձեռնարկի, երբ երկրի առջև ծառացած խնդիրները հարկավոր է քննարկել ու լուծումներ գտնել միահամուռ ուժերով, այլ ոչ թե առանց խորհրդակցելու և համաձայնության գալու ցանկացած որոշում կայացնելու միանձնյա՝ ողջ պետության անունից։ Կարող եմ փաստել մի կարևոր հանգամանք. այո, իշխանությունները ունեն բավական ռեսուրսներ վերարտադրվելու համար, բացի մի բանից՝ հասարակական աջակցությունից։
Եթե ուզում ենք երկրում հասնել արմատական բարեփոխումների, ապա պետք է հաղթենք «փողոցում»՝ ժողովրդական լայն զանգվածների ընդվզման արդյունքում։ Գոնե մի անգամ, գոնե այս անգամ մեր ժողովուրդը պետք է տեսնի իր ձայնի ուժը, վայելի իր իսկ հաղթանակի բերկրանքը, նոր դրանից հետո փոխվեն համապատասխան օրենքներ, որպեսզի ժողովրդի ձեռքբերումները լինեն անդառնալի, օրենքի առաջ բոլոր հավասարությունն էլ դառնա կենսակերպ։ Հ.Գ. Ակնհայտ է, որ իշխանությունների հետագա վերարտադրման հնարավորությունները սուղ են, ուստի և ջանք ու եռանդ չեն խնայում, սահմանադրական բարեփոխումների և ընտրակեղծարարության «պիլոտային» հնարքների միջոցով փորձեր են անում առաջիկա համապետական ընտրություններում գահընկեց չլինել։
«12–կետանոց պահանջագիրը մեծ իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում»
Քառյակի հրապարակած 12–կետանոց պահանջագիրը մեծ իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում։ Արդյոք 12 կետերը բավարա՞ր են այս օրինախախտ երկրում իշխանության հասնելու համար։ Այս ամենը հետաքրքրում է նաև հասարակության լայն շերտերին։ Կարող եմ փաստել մի կարևոր հանգամանք, որ հանրային սպասումները հենց «քառյակից» են։ Պարզից էլ պարզ է, որ պահանջ-հայտարարությունը չորս տարբեր քաղաքական ուժերի միջև կոմպրոմիսի արդյունք է, ինչը քաղաքական նոր մշակույթ է՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով է այդ 12–կետանոց փաստաթուղթն անթերի։ Ստեղծված քաղաքական նոր մշակույթով սկիզբ է դրվում մի ձեռնարկի, երբ երկրի առջև ծառացած խնդիրները հարկավոր է քննարկել ու լուծումներ գտնել միահամուռ ուժերով, այլ ոչ թե առանց խորհրդակցելու և համաձայնության գալու ցանկացած որոշում կայացնելու միանձնյա՝ ողջ պետության անունից։ Կարող եմ փաստել մի կարևոր հանգամանք. այո, իշխանությունները ունեն բավական ռեսուրսներ վերարտադրվելու համար, բացի մի բանից՝ հասարակական աջակցությունից։
Եթե ուզում ենք երկրում հասնել արմատական բարեփոխումների, ապա պետք է հաղթենք «փողոցում»՝ ժողովրդական լայն զանգվածների ընդվզման արդյունքում։ Գոնե մի անգամ, գոնե այս անգամ մեր ժողովուրդը պետք է տեսնի իր ձայնի ուժը, վայելի իր իսկ հաղթանակի բերկրանքը, նոր դրանից հետո փոխվեն համապատասխան օրենքներ, որպեսզի ժողովրդի ձեռքբերումները լինեն անդառնալի, օրենքի առաջ բոլոր հավասարությունն էլ դառնա կենսակերպ։
Հ.Գ. Ակնհայտ է, որ իշխանությունների հետագա վերարտադրման հնարավորությունները սուղ են, ուստի և ջանք ու եռանդ չեն խնայում, սահմանադրական բարեփոխումների և ընտրակեղծարարության «պիլոտային» հնարքների միջոցով փորձեր են անում առաջիկա համապետական ընտրություններում գահընկեց չլինել։
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից