Լրահոս

13.06.2014 14:24


ԴԺՀ–ն սեփականաշնորհելու է հարկեր չվճարող ձեռնարկությունները

ԴԺՀ–ն սեփականաշնորհելու է հարկեր չվճարող ձեռնարկությունները

Ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը մտադիր է սեփականաշնորհել ձեռնարկությունները, որոնք հարկեր չեն վճարի նրա բյուջե։ Այս մասին հայտարարել է Գերագույն խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքերով՝ շատ ձեռնարկություններ մինչ այժմ հարկեր են վճարում Ուկրաինայի բյուջե, իսկ այնտեղից Դոնբաս շարունակում են սոցիալական վճարներ ընդունվել, սակայն դրանք բավարար չեն։ Նրա խոսքերով՝ ինքնահռչակված հանրապետությունը մշակում է միջոցների բաշխման սեփական «սոցիալապես արդար» համակարգը, սակայն այդ աշխատանքը դեռ չի ավարտվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը