Լրահոս

13.06.2014 14:11


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է նրա շնորհավորական ուղերձում:

Այս խորագրի վերջին նյութերը