Քաղաքական

13.06.2014 13:23


Նաիրա Զոհրաբյան. «Տպավորություն էր, թե ԱԺ շենք Դալայ Լաման է մուտք գործելու»

Նաիրա Զոհրաբյան. «Տպավորություն էր, թե ԱԺ շենք Դալայ Լաման է մուտք գործելու»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է որոշ պատգամավորների և լրագրողների այն ոգևորությունն ու աննախադեպ աժիոտաժը, որով ՀՀ ԱԺ–ում դիմավորել են «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։

–Ինձ մոտ մի պահ տպավորություն էր, թե ԱԺ շենք Դալայ Լաման է մուտք գործելու։ Երբ հարցրեցի՝ ո՞ւմ եք այսպես սրտատրոփ սպասում, պարզվեց՝ մի վերլուծաբանի, որի նողկալի քծնանքն առ Պուտին ավելի նողկալի է, քան սովետպրոպագանդայի ժամանակ մենք տեսնում էինք քծնանք՝ առ Չեռնոնկո, Անդրոպով և Բրեժնև։ Երբ որ թույլ ես տալիս՝ քո երկրի խորհրդարանում թքե՛ն քո երեսին, այստեղ մեղավորն առաջին հերթին մենք ենք։ Եթե դու նման լիազորություն տալիս ես ինչ–որ մի «լժե–վերլուծաբանի», ապա միշտ էլ կգտնվի այն անկիրթը, անդաստիարակը, ով իրեն թույլ կտա ՀՀ խորհրդարանում մեզ դաստիարակելու և մեզ սովորեցնելու,–ասել է Ն. Զոհրաբյանը,– մեղք ունեն նաև նրանք, ովքեր այդ նիստին նստած էին խաշած ժպիտներով, և թույլ են տվել, որ ինչ–որ մի տեսաբան ուղղակիորեն անարգի ՀՀ–ն։

Նա նաև անընդունելի է համարում այդպիսի մակարդակով և մեծ սպասումով մի լրագրողի համար կազմակերպված ընդունելությունը, ով տառապում է «վելիկոռուսական շովինիզմով»։ Ավելին՝ անգամ թույլ ենք տալիս, որ նա մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում անարգի Հայաստանի Հանրապետությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը