Լրահոս

13.06.2014 12:56


Նաիրա Զոհրաբյան. «Վստա՛հ եղեք, հանրությունը չի հիասթափվի»

Նաիրա Զոհրաբյան. «Վստա՛հ եղեք, հանրությունը չի հիասթափվի»

ԱԺ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ոչիշխանական քառյակի ներկայացրած 12 պահանջ–կետերին։ Նա նշել է, որ մինչև սեպտեմբերն այն ռացիոնալ ժամանակն է, որը բավարար է իրենց պահանջները կատարելու համար։

–Սեպտեմբերի վերջին ժողովրդի հետ միասին մեծ հանրահավաք կհրավիրի, և կամփոփենք կատարվածը։ Եվս մեկ անգամ ասենք, որ ԲՀԿ–ի համար որևէ տաբու չկա, երբևէ կաշկանդված չենք լինելու որևէ պահանջի հարցում։ Վստա՛հ եղեք, որ հանրությունը չի հիասթափվի,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա ավելացրել է, որ ԲՀԿ–ն ունի իր քայլերի հաջորդականությունը, ինչը կհրապարակվի սեպտեմբերի վերջին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը