Մեկնաբանություն

13.06.2014 12:37


Օտարի «չափալախներին» կուլ գնացողները

Օտարի «չափալախներին» կուլ գնացողները

Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Արևի առաջին ճառագայթների ներքո...

Րաֆֆու ժամանակներից գրեթե երկու դար անցավ։ Ստեղծվեց Հայաստան պետությունը։ Պետությունն այդ պատերազմով էր կայանում, ինչպես մյուս նորմալ պետությունները։

Պետությունն այդ ծանր պայմաններում սկսեց ոտքի կանգնել։ Պետությունն այդ տարավ իր պատմության ամենափառավոր հաղթանակներից մեկը ...

Ու հանկարծ պարզվեց, որ այն պետք չի։ Պարզվեց, որ կզած լինելն ավելի հարմար է։ Ավելի ճիշտ, պետք չի այսօրվա իշխանությանը։

«Աղդամը մեր հայրենիքը չէ» և «Ղարաբաղը մեր պատկերացումներում Հայաստանի մաս չէ» Սերժ Սարգսյանի հայտարարությունները փորձ է արվում լղոզել, և վերաիմաստավորել «Միացում» կարգախոսը՝ այն հարմարեցնելով Ալիևի նամակում առկա պահանջներին։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ եք վախենում հաղթած լինելուց։ Կուշտ, բայց նվաստացած լինե՞լն եք նախընտրում։ Հարց չկա...

Ուղղակի նվաստացուցիչն այն է, որ ձեզ նվաստացնում են դրսի մարդիկ՝ նվաստացնելով բոլորիս։ Ինչի՞ համար։ Միայն նրա, որ Աղդամը ձեր հայրենիքը չէ՞։ Այ քեզ բան...

Եթե օտարի «չափալախներն» այդքան ընդունելի են ձեզ համար, բարի եղեք նույն ձևով վերաբերվել ներսի ապտակներին։ Թե չէ, մի տեսակ շատ անհարմար է ստացվում՝ ներսում վագր, դրսում՝ նեգր...

Րաֆֆու ժամանակնե՞րն եք ցանկանում հետ բերել...

Մի խոսքով, կարդացե՛ք «Սամվելը»։ Հետաքրքիր դրվագ կա այնտեղ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը