Արամ Մանուկյան. «Մեզ ամենաշատ օգնողը Սերժ Սարգսյանն է»
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցին ընդգծել է, որ Կոնգրեսի միակ պահանջը եղել, շարունակում է մնալ և լինելու է իշխանափոխությունը։
–Իշխանությունն աշխատում է այն ուղղությամբ, որ ինչքան ուշ հասնի իշխանափոխության պահանջի խնդիրը, այնքան քիչ կլինեն դրանք պահանջողները,–ասել է Ա. Մանուկյանը՝ մատնանշելով արտագաղթի արագորեն աճող թվերը։
Այդուհանդերձ, իշխանությանը մինչև սեպտեմբեր ժամանակ է տրվել, և ՀԱԿ–ը հույս ունի, որ մինչ այդ ժամկետը «իշխանափոխությունը միակ ելքն է» մտածողների թիվը կշատանա.
–Հանրապետականներն էլ երես են թեքելու Սերժ Սարգսյանից, հատկապես եթե սահմանադրական բարեփոխումները չանցնեն։ Ի դեպ, մեզ ամենաշատ օգնողը Սերժ Սարգսյանն է՝ իր ոչինչ չանելով, իր անարժանապատիվ դիրքորոշումներով, իր նվասացումներով։
Սերժ Սարգսյանի անարժանապատիվ, նվաստացուցիչ կեցվածքի ադեկվատ պատասխաններից մեկն էլ Ա. Մանուկյանը համարում է ռուս լրագրող Կիսելյովի հայտարարությունները։
–Կիսելյովը ադեկվատ պատասխան էր տալիս Հայաստանի իշխանություններին։ Ուրիշ էլ ո՞ր երկիրը թույլ կտար այդ կերպ լկտի ձևով իրեն պահեր նա, պոռոտաբանությամբ զբաղվեր,–նշել է Ա. Մանուկյանը։
Նա նաև համոզված է, որ իշխանությունը քառյակի ներկայացրած 12 կետերը չի կատարի, քանի որ իր բնույթը չի փոխվել;
–Կարո՞ղ է՝ երեկ փող էին սիրում, այսօր չեն սիրում,–նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը։

7or.am