Լրահոս

13.06.2014 12:01


Ռ. Հակոբյան. «Բյուջեի կատարողականի քննարկումը մեծամասնության կողմից անտեր էր մնացել»

Ռ. Հակոբյան. «Բյուջեի կատարողականի քննարկումը մեծամասնության կողմից անտեր էր մնացել»

ԱԺ այսօրվա ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է 2013թ. բյուջեի կատարողականին։

–Դրա քննարումը բավականին ձևական բնույթ էր կրում. Կառավարությունը, որն իրականացրել էր այդ բյուջեն, հրաժարական էր տվել ծրագիրը չիրականացնելու և չորս քաղաքական ուժերի միասնական համագործակցության ու հասարակության ակտիվ կեցվածքի պատճառով: Այդ կատարողականի քննարկումը մեծամասնության կողմից անտեր էր մնացել,-ասել է Ռ. Հակոբյանը:

Նա աբսուրդ է համարում հայտարարությունները, որ բյուջեն գերթե 100%–ով կատարվել է, իսկ իրականում մոտ երկու անգամ Կառավարությունը չի կատարել տնտեսական աճը:

–Կառավարությունը գնահատական չտվեց այս կատարողականին։ Նշանակում է, որ եթե այս Կառավարությունը չիրականացնի բյուջեն, հաջորդ Կառավարությունը ևս գնահատական չի տա,–ասել է Ռ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է քառյակի ներկայացրած 12 պահանջ–կետերին, Ռ. Հակոբյանն ընդգծել է, որ շատ հստակ ժամկետ է սահմանված, և այդ կետերը նշված ժամանակահատվածում իշխանությունը կարո՛ղ է կատարել։

–Բայց ինձ չի թվում, որ իշխանությունը կամք կդրսևորի և այդ 12 կետերը կկատարի: Աշնանն արդեն համապետական հանրահավաքում մենք կտանք մեր գնահատականները և կներկայացնենք 4 քաղաքական ուժերի «ճանապարհային քարտեզը»,-ասել է Ռ. Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը