Աղվան Վարդանյանի հորդորը. «Իշխանության նման մի՛ եղեք»
ԱԺ այսօրվա ճեպազրույցից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներից հետաքրքրվել է, թե ինչպես է նրանց տրամադրությունը։
Երբ արձագանքը եղել է՝ ինչպես քառյակը, Ա. Վարդանյանն արձագանքել է. «Հրաշալի՛, միշտ այդպես հրաշալի եղեք, իշխանության նման մի՛ եղեք»։
Այնուհետև նա անդրադարձել է քառյակին քննադատող մի շարք ԶԼՄ–ի հրապարակումներին՝ ակնհայտ համարելով դրանց միտումը.
–Կարծում են՝ ինչքան ընդդիմությանը քննադատեն, այնքան իշխանությանը կպահեն։
Քառյակի ներկայացրած 12 կետերի կատարման չափելի ցուցիչն էլ, որն առաջիկայում իշխանությունը կարող է լուծել, Ա. Վարդանյանը պարտադիր կուտակայինի խնդիրն է համարում։
–Սա ցուցիչ է լինելու իշխանության համար,–նշել է նա։
ՀՅԴ խմբակցության քարտուղարն անդրադարձել է նաև ռուս լրագրող Կիսելյովի հայտնի արտահայտություններին՝ ընդգծելով, որ մինչ այժմ որևէ մեկն ա՛յս մեթոդներով, ա՛յս տոնով, ա՛յսպիսի բացարձակությամբ երբեք իրեն թույլ չի տվել խոսել։
–Սա շանտաժ է Հայաստանի և՛ բնակչության, և՛ իշխանության, և՛ պետականության հանդեպ։ Կարծես՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ոչ թե ռազմավարական են, այլ տիրոջ և ծառայի։ Սա անթույլատրելի է, և մեր պետական պաշտոնյաները սրանից պետք է դաս քաղեն,–նշել է Ա. Վարդանյանը։

7or.am