Իրաքի կառավարական զորքերը Մոսուլի երկու թաղամասից դուրս են մղել ահաբեկիչներին
Իրաքյան զորքերն ազատել են ահաբեկիչներից երկու թաղամաս՝ Քուդսը և Թահրիրը Մոսուլ քաղաքում՝ Բաղդադից 396 կմ հյուսիս–արևմուտք։
«Նայվանա նահանգի վարչական կենտրոնի ազատագրման գործողությունը շարունակվում է», – հայտնել է հինգշաբթի Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչ Հանի ալ–Մուինը։ Նրա խոսքերով՝ հակառակորդի ուժերի կենտրոնացման հիմնական օջախներին օդային հարվածներ են հասցվել։ Ինչպես փոխանցում է «Ալ–Մայադին» հեռուստաընկերությունը, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները սկսել են լքել քաղաքը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։