Կոսովոն դարձել է Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի անդամ
Կոսովոյի Հանրապետությունը դարձել է Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի 60-րդ անդամը։ Ինչպես հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը, համապատասխան որոշումն ընդունվել է Խորհրդի նախարարների հանձնաժողովի հերթական նիստի ավարտին։ Նա նաև նշել է, որ հիմա Ստրասբուրգը կարող է պաշտոնական հարցման սպասել Կոսովոյի իշխանություններից Եվրոպայի խորհուրդ մտնելու վերաբերյալ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։