Լրահոս

13.06.2014 09:57


Գիտնականը՝ ԳԱԱ նախագահի նվիրած հեծանիվի մասին

Գիտնականը՝ ԳԱԱ նախագահի նվիրած հեծանիվի մասին

Ապրիլի 23-ին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, երիտասարդ գիտնական Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին՝ հայտարարել էր, որ նրանց համար պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ, քանի որ գիտնականների մեծ մասը կոշիկ անգամ չունի, այն դեպքում, երբ նախարարները շքեղ մեքենաներ են վարում, ի վերջո, նրանք կարող են հեծանիվով գործի գնալ: Գալոյանի ելույթից հետո ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել նրան:
Երեկ «Ժողովուրդ»-ը Ռ. Մարտիրոսյանից հետաքրքրվել է՝ հեծանիվը նվիրե՞ց գիտնականին, թե՞ ոչ. «Բարով-խերով, գնացե՛ք նկարեք էդ հեծանիվը: Մոտ մի երկու-երեք շաբաթ առաջ տրված է իր տիրոջը»:
Իսկ ահա Ղազար Գալոյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել է, որ հեծանիվը հիմա անսարք վիճակում է. «Ճանապարհի կեսին հեծանիվը փչացավ, տանը գցած է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը