Քաղաքական

12.06.2014 20:07


Ստեփան Մարգարյանը մեղադրում է, ոչ թե Կիսելյովին,այլ մեր իշխանություններին (տեսանյութ)

Ստեփան Մարգարյանը մեղադրում է, ոչ թե Կիսելյովին,այլ մեր իշխանություններին (տեսանյութ)

Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի լեզվի հարցը: Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի այն հայտարարության մասին, որ ռուսաց լեզուն պետք է առաջնային դառնա, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա անընդունելի է համարում այն պնդումները, թե Հայաստանում ռուսաց լեզվի մակարդակը պետք է բարձրացվի:

Նշենք որ Կիսելյովի պահվածքն ու հայտարարությունները բարկացրել են հայ ընդդիմադիր գործիչներին: «Հայաստանում ռուսերենը ներկայացված է բավարար քանակով, պատշաճ մակարդակով կա, մենք ունենք ռուսական ալիքներ, մարդիկ առնվազն կենցաղային մակարդակով տիրապետում են ռուսերերին, ՌԴ հետ հարաբերություններում հասարակությունը բավական լուրջ մակարդակ ունի, ինչը ռազմավարական պայմանագրի հոգուն համահունչ է, իսկ մնացածն անընդունելի է: Սրանից ավելի էլ ի՞նչ»,-ասաց Ստեփան Մարգարյանը: Պատգամովրը նշեց, որ օտար լեզուների կիրառությունը Հայաստանում բավարար է ու, ամենակարևորը, չի սպառնում հայերենի դուրս մղմանը:

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ Կիսիլյովի հայտարարությունները պաշտոնական ՌԴ դիրքորոշումը չեն արտահայտում: «Եթե որևէ մեկը օրենսդիր մարմնում հանդես է գալիս նման հայտարարություններով, ապա դա մեր իշխանությունների մեղավորությունն է, որը խոսում է դիմադրության, իմունիտետի պակասության մասին: Այստեղ շատ կարևոր է հայկական իշխանությունների կեցվածքը, որոնք պետք է կարողանան դիմադրել: Ով չէր ալարում, ՌԴ-ից գալիս, հայկական կայքերով ասում էր, թե ի՞նչ է Ռուսաստանին պետք, ամեն մեկն իրեն իրավունք էր վերապահում, կարծիք էր հայտնում, ասում էր, թե ՀՀ-ում ժամանակը չէ կառավարություն փոխել, իշխանությունների դեմ խոսել: Ու իշխանությունը չէր արձագանքում սրան, մտածելով, որ դա իրեն ձեռնտու է, բայց չէ՞ որ դա ձեռնտու չէ պետությանը»,-ասաց Մարգարյանը:

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետք է կանխատեսելի լինեն, հակառակ դեպքում՝ ածանցյալ խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ լեզվի հարցը, և եթե մեր իշխանությունները դրա դեմը չառնեն, մենք դեռ շատ փորձությունների առաջ ենք կանգնելու: «Դիմացինն ուզում է ավելին, ուզում է ավելի լուրջ լծակներ, երբ տեսնում է, որ դու ոչինչ չես ասում»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանությունը պետք է հստակ պատասխանի, արձագանքի նման հայտարարություններին: «Ցավոք սրտի, մենք վերջին տարիներին ցույց ենք տվել, որ կարող ենք ցանկացած պահի փոխել մեր հարաբերությունների ուղղությունը, ինչը դարձրել է մեզ խոցելի, անվստահելի: Սա շատ վտանգավոր է: Մեր նման երկիրը պետք է լինի հավատարիմ իր պայմանագրերին, պետք է լինի կանխատեսելի: ՌԴ-ն խնդիր չունի այստեղ ամեն ինչ իր ձեռքում վերցնել, ոչ, եթե դու հավատարիմ ես, նա էլ հավատարիմ է: Ինչո՞ւ եք Կիսոլյովին մեղադրում, ես չեմ մեղադրում, ես մեղադրում եմ մեր կողմից, մեր իշխանությանն եմ մեղադրում: Ես գործ չունեմ Ռուսաստանի հետ, նա ունի իր խնդիրները դրանք լուծում է, իսկ թե դու որքանո՞վ ես դիամադրում, դա է կարևոր»,-եզրափակեց Ստեփան Մարգարյանը:
Մանրամասները` տեսանյութում:


Այս խորագրի վերջին նյութերը