Մեկնաբանություն

12.06.2014 18:18


Կատարե՛ք ձեր խաղադրույքները. խաղացե՛ք ու հաղթեք

Կատարե՛ք ձեր խաղադրույքները. խաղացե՛ք ու հաղթեք

Ժամեր են մնացել Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին… Ու խաղադրույքների թեման այսօր ամենա քննարկվողներից է:

Հասկանալի է՝ ազգի 80%-ը (որն, ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների դեմ է) սնանկ է: Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանում է, բարձրանում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որը, ըստ չար լեզուների, է՛լ ավելի կբարձացնի Սերժ Սարգսյանի եկամուտները: Սպասվում է թանկացումների հերթական ալիք, կրճատումներ պետական հիմնարկներում, արտագաղթ... Բայց չշեղվենք: Ժամեր անց կմեկնարկի ֆուտբոլային տոնի միամսյակը: Խադրույքների հրավառություն:

Սիրելի՛ սնանկ 80%, առաջարկում ենք մե՛ր խաղադրույքները: Քաղաքական խաղադրույքները։ Խաղացե՛ք ու հաղթեք...

1.Մինչև սեպտեմբերի 30-ը Սերժ Սարգսյանը կկատարի ոչիշխանական քառյակի 12 պահանջները. (կկատարի` 100 գործակից, չի կատարի՝ 0.1):

2.Սերժ Սարգսյանի իշխանության լինելը բերելու է նոր թանկացումների, կրճատումների ու արտագաղթի.(կբերի` 100 գործակից, չի բերի` 0.1):

3.Սերժ Սարգսյանի իշխանության ամեն մի օրը հանգեցնելու է նազարբաևների, հեֆերնների, այսօր արդեն՝ կիսիլյովների, վաղը՝ ում ասեսի կողմից Հայաստանի ու նրա քաղաքացիների հրապարակային նվաստացմանը. (կբերի` 0.1 գործակից, չիբերի` 100):

4.Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է, որպեսզի շարունակի միանձնյա ղեկավարել խորտակվող երկիրը. (այո` 0.1 գործակից, ոչ` 100):

5.Սերժ Սարգսյանն ընկրկում է ուժի ցանկացած դրսևորման, հատկապես հանրահավաքային ուժի առաջ. (միանշանակ այդպես է` 0.1 գործակից, չի ընկրկում` 100):

6.Սերժ Սարգսյանին պետք է թույլ չտալ իրագործել իր ծրագրերը: Սեպտեմբերի 30-ից (կամ՝ ավելի շուտ) սպասվում են իրականում պետական ու ազգային նշանակության գործընթացներ. (Սերժ Սարգսյանին պետք է թույլ չտալ` 0.0000001 գործակից (այս պարագայում խաղադրույքի այլ տարբերակներ չկան):

Եվ այսպես, տիկնա՛յք և պարոնա՛յք, կատարե՛ք ձեր խաղադրույքները: Խաղացե՛ք ու հաղթեք:

«7 օր»-ի բուքմեյքերական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը