Քաղաքական

12.06.2014 13:00


Բյուջեի կատարողականն ընդունվել է 67 կողմ ձայնով (ցանկ)

Բյուջեի կատարողականն ընդունվել է 67 կողմ ձայնով (ցանկ)

Ազգային ժողովն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը:

Կողմ է քվեարկել 67, դեմ՝ 40 և ձեռնպահ՝ 5 պատգամավոր։ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» դեմ են քվեարկել։

Մինչ քվեարկությունը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ քանի որ ՕԵԿ-ը 2013թ. եղել է կոալիցիայի անդամ, պարկեշտությունից ելնելով՝ այսօր ՕԵԿ–ը ձեռնպահ կքվեարկի:

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը