Կարծիք

12.06.2014 10:47


Մերի Մովսիսյան.

Մերի Մովսիսյան.

Այն օրն է այս ապաշնորհ իշխանությունը գցել երկիրը, որ ինչ–որ հեֆերններ, կիսիլյովներ և այլք մեզ թելադրում են, թե մենք ինչ պետք է անենք։
Ինքս ռուսական կրթություն ունեմ, ժողովրդական լեզվով ասած՝ ռուսախոս եմ, բայց ես մի բան հաստատ գիտեմ՝ ոչ մեկ իրավունք չունի մեր մայրենի լեզվի, մշակույթի, ազգային շահերի հաշվին քաղաքական ենթատեքստով հայտարարություններ անել։
Սակայն այս ամենի պատճառը միմիայն երկրի գերագույն իշխանությունը զավթած, պետական մտածելակերպից զուրկ ղեկավարի ու նրան մոտ կանգնած անձանց պատճառով է։

Ու մեր երկրի արևմտամետներն էլ թող էքստազի մեջ ընկնեն ռուսական կողմի հայտարարությունից ու հակառուսական ողբ կապեն։ Արևմտամետների Հեֆերնի մասին ոչ մեկ չի մոռացել, ով ակտիվ պաշտպանում ու հովանավորության տակ է առել պարտադիր կուտակայինի հակասահմանադրական օրենքի «բարեփոխումը» Հայաստանում։ Արցախի հարցով հայտարարությունների մասին էլ չասեմ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը