Կարծիք

12.06.2014 10:43


Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ վիրավորել է «pressident.am»-ի եւ «Հետքի» լրագրողներին: Վիրավորել է այն բանի համար, որ գրել ենք նրան պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» շինարարական կազմակերպության՝ մրցույթում հերթական անգամ հաղթելու մասին: Նաղդալյանն ասում է, որ 15 տարի իր ընկերությունը հաղթում է մրցույթներում: Մենք էլ ենք դա ասում: Նա հակադարձում է՝ լրագրողն անգրագետ է:
Իհարկե, բոլորս ենք անգրագետ, որովհետեւ դուք Ազգային ժողովի փոխնախագահն եք եւ հաջողակ բիզնեսմեն, Ձեր ամուսինն աշխատելով հարկայինի պետ՝ մեղադրվում էր վաշխառության մեջ, հետո դատախազությունում գործը փակեցիք: «Նորաշենում» 14 բնակարանի տեր դարձաք. դատարանով 6-ը հանձնել եք, 8-ը դեռ Ձերն է: Այսքանով հանդերձ էլ հաջողացրիք դառնալ Ազգային ժողովի փոխնախագահ: Նման փաստերի առկայության դեպքում եթե դուք պաշտոնավարում եք, մենք բոլորս էլ իսկապես անգրագետներ ենք:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը