Լրահոս

12.06.2014 10:19


Հրանտ փղիկը երկրորդ անգամ է ամուսնանում

Հրանտ փղիկը երկրորդ անգամ է ամուսնանում

Երևանի կենդանաբանական այգու Հրանտ փղիկը տեղափոխվել է Թբիլիսի։ Այնտեղ նրան նոր հարսնացուն է սպասում։ «Грузия online»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցները հավուր պատշաճի են պատրաստում Մալկա անունով հարսնացուին։

«Ոչ բոլորը 6 տոննա քաշով փեսացու ունեն։ Մեր աղջիկը սպասման մեջ է։ Հարսանիքին ենք պատրաստվում, մեր աղջկան մանիկյուր և պեդիկյուր ենք անում»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել են Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցները։

Վրաստանում, բացի ամուսնանալուց, Հրանտը կենթարկվի նաև վիրահատության, իսկ նրա փոխարեն Երևանի կենդանաբանական այգի կուղարկվի փոքր տարիքով փղիկ։

Հիշեցնենք, որ այս տարի սատկել էր Հրանտ փղիկի ռուս հարսնացու Մաշան։ Նրանց «ամուսնական» կյանքը տևել էր ընդամենը 8 ամիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը