Լրահոս

11.06.2014 17:25


Մոսուլում զինյալները գերի են վերցրել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներին

Մոսուլում զինյալները գերի են վերցրել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներին

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները Մոսուլ քաղաքում գերի են վերցրել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներին։ Ինչպես հայտնել է տեղական հեռուստաընկերությունը, ծայրահեղականները ներխուժել են շենք և գերի վերցրել դիվանագետներին։

Սա արդեն երկրորդ դեպքն է մեկ օրվա մեջ։ Նախօրեին խմբավորման զինյալները գերի են վերցրել Թուրքիայի 28 քաղաքացու Մոսուլի շրջակայքից։ Թուրքիայի ԱԳՆ–ն տեղեկացված է պատահածի մասին և պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել գերիներին ազատելու համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը