Լրահոս

11.06.2014 16:52


Նախարար. «Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է»

Նախարար. «Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է»

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

–Սակագնի թանկացումը հիմնված է ընկերությունների կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունների վրա, որոնք կատարվել են ՀԾԿՀ–ի կողմից։ Ասեմ, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն էլ հիմնավոր են։ Իսկ այս քայլն արվում է մեկ նպատակով՝ ընկերությունների անխափան, անվտանգ աշխատանքի կազմակերպման և ապահովման համար,–ասել է նախարարը։

Նա նաև վստահեցրել է, որ արդեն իսկ էներգամատակարարող ընկերություններում մանրակրկիտ ֆինանսական ուսումնասիրություններ են կատարվում, որոնք ավարտելուց հետո նախատեսում են ուսումնասիրել իրավական դաշտը ծախսերն ավելի թափանցիկ և տեսանելի դարձնելու համար։

–Հավատացնում եմ՝ իրավիճակը ոչ միայն ԱԺ–ին է անհանգստացնում, այլ նաև Կառավարությանը,–նշել է Ե. Զախարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը